«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության աջ եզրը:
Calcio Mercato-ն գրում է, որ փարիզցիները ցանկանում են վարձակալել «Ռոմայի» աջ-եզրային պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիիին:
ՊՍԺ-ն ցանկանում է 29-ամյա պաշտպանին վարձակալել մեկ տարով՝ հետագայում գնելու իրավունքով: Աղբյուրը տեղեկացնում է, որ Ֆլորենցին առաջիկա շաբաթվա ընթացքում բուժզննում է անցնելու ՊՍԺ-ում:
Նրա ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Ֆիորենտինան», «Ատալանտան» և «Էվերթոն»: