Ֆրանսիական «Լիոնի» նիդեռլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Goal-ը:
«Լսել եմ նման հետաքրքրության մասին, բայց դրանից ավելին ոչինչ չեմ կարող ասել: Այդ հարցերով կարող եք դիմել իմ գործակալին»,-ասել է Դեպայը:
Հիշեցնենք, որ Դեպայի տրանսֆերային արժեքը կազմում է 44 միլիոն եվրո:
Հավելենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման և դարձլ է 9 գոլի հեղինակ: