«Լիդս Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալուց հետո շարունակում է մտածել կազմի ուժեղացման մասին։
«Վալենսիայից» Ռոդրիգոյի տրանսֆերը գնելուց հետո Մարսելո Բիելսայի թիմը հիմա էլ մտածում է նոր աստղային ձեռքբերում կատարելու մասին։
Goal-ը, հղում կատարելով RMC-ին, տեղեկացնում է, որ «Լիդսը» հույս ունի համոզել ՊՍԺ-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին տեղափոխվել անգլիական թիմ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խորհուրդ էր տվել Դրաքսլերին հեռանալ ՊՍԺ-ից։