The Athletic-ի հաղորդմամբ, Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոյի տրանսֆերը:
Ռոմերոն մինչ այս համարվում էր «Յունայթեդի» պահեստային դարպասապահը, սակայն Դին Հենդերսոնը վերադարձել է ու մեկնարկային կազմում տեղի համար պատրաստ է մրցակցել Դե Խեայի հետ: Ռոմերոն էլ չի համակերպվում իրողության հետ ու պատրաստ է հեռանալ «Օլդ Տրաֆորդից»:
«Չելսին» էլ ցանկանում է մրցակցություն ապահովել նախորդ մրցաշրջանում վայրիվերումներով հանդես եկած Կեպա Արիսաբալագային: