«Լոռի» է տեղափոխվել կենտրոնական պաշտպան Հայկ Սարգսյանը։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է։ Սարգսյանը խաղացել է նաեւ «Գանձասար-Կապանում», «Արարատում», Երեւանի «Լոկոմոտիվում»։ Սարգսյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում՝ մասնակցելով 29 հանդիպման։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։