«Փյունիկ» նորեկ՝ դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսեԼ է տեղափոխության մասին:
«Նոր եմ եկել և կարող եմ ասել, որ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Երևանը նման է իմ հարազատ քաղաքին՝ Մախաչկալային: Ինձ զանգել են ակումբի ներկայացուցիչներն ու ասել, որ ցանկանում են տեսնել թիմում: «Փյունիկի» մասին ես գիտեի: Արման Մելքոնյանը, ով 5-6 տարի առաջ էր խաղում այստեղ, իմ ընկերն է: Ընդհանուր առմամբ, ծանոթ եմ հայկական ֆուտբոլին: «Փյունիկի» մասին լավ գիտեմ, մյուս ակումբների մասին՝ ոչ այնքան»,-ասել է Մագոմեդ Մուսալովը:
Մանրամասները՝ տեսանյութում: