Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ճապոնացի Յուզուրու Հանյուն հայտարարել է, որ 2020/21 մրցաշրջանում չի մասնակցելու գեղասահքի Գրան Պրիի փուլերին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին նա հայտարարել է Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիային ուղղված բաց նամակում:
25-ամյա Հանյուն մանկուց շնչառական խնդիրներ ունի և ներկայումս նա անհանգստանում է իր առողջության համար։
Ավելի վաղ Գեղասահքի միջաջազգային ֆեդերացիան հայտարարել էր, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին, նոր րցաշրջանի Գրան Պրիի փուլերը կանցկացվեն։