«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնել է Բարսելոնա: Իսպանացի մասնագետը կհանդիպի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի ապագան, հայտնում է Marca-ն:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Սիթին» արգենտինացի հարձակվողի գլխավոր հավակնորդն է: Մեսսին Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացել է «Բարսելոնայում» 2008-ից 2012 թվականներին:
Երեկ ֆրանսիական L’Equipe-ի հայտնել էր, «Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն կապ է հաստատել Մեսսիի հոր հետ։ Վերջինս հայտնել է բրազիլացի ֆունկցիոներին, որ Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։