«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է նոր մրցաշրջանի վերաբերյալ իր կարծիքով:
«Ամեն տարի ավելի դժվար է տիտղոս նվաճելը: Անցյալ տարի հե՞շտ էր: Բացարձակապես ոչ: Երբեմն թվում էր, թե դա այդպես է, բայց դա այդպես էր թվում, քանի որ մենք արդյունքի հասնելու համար նախատեսված մեքենա էինք: Մենք ստիպված էինք պայքարել յուրաքանչյուր խաղում:
Գիտենք, որ մեզ բարդ մրցաշրջան է սպասվում: Դժվար կլինի ոչ այն պատճառով, որ մենք անցյալ տարի չեմպիոն դարձանք, այլ պարզապես այն պատճառով, որ ֆուտբոլի զարգացումը երբեք չի դադարում:
Զարմանալի է, որ մարդիկ միշտ մտածում են. «Այո, կարելի է մեկ անգամ հաղթել, բայց հետո՝ ոչ»: Ես այդպես չեմ կարծում. Ես 53 տարեկան եմ, իսկ այս մասնագիտությամբ զբաղվում եմ արդեն 20 տարի: Ցանկությունը միշտ առկա էր, նույնիսկ եթե ես միշտ չէի կարող դա իրականացնել: Այս առումով ոչինչ չի փոխվի», — մեջբերում է Կլոպին The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ այսօր կկայանա Անգլիայի սուպերգավաթի «Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպումը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Արսենալի» հաղթանակը գնահատում է 4,95 գործակցով, ոչ ոքին՝ 4,35, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 1,70։