Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Օրակարգային հարցերի թվում էր նաև. «Արարատ-Արմենիա»-«Գանձասար-Կապան» (ԲԽ006) խաղի մասին
(Արարատ-Արմենիա ակումբի պաշտոնյա Պողոս Գալստյանը հայհոյել է մրցավարի
հասցեին)
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշել է՝
23/08/20թ. «Արարատ-Արմենիա»-«Գանձասար-Կապան» (ԲԽ006) խաղին
(«Արարատ-Արմենիա» ակումբի նախագահ Պողոս Գալստյանի կողմից մրցավարի
հասցեին հայհոյելու) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ
հոդվածի 39-րդ կետի համաձայն`նախագահ Պողոս Գալստյանին պայմանական
զրկել մինչև 15/12/2020թ․ նույնանման արարք թույլ տալու դեպքում, որակազրկումը
կմտնի ուժի մեջ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին տուգանել 500000 ՀՀ դրամի
չափով: