«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ակումբից հեռանալու ցանկություն հայտնելուց հետո դիմել է ֆուտբոլային գլխավոր գերատեսչությանը՝ ՖԻՖԱ-ին։
Լրագրող Տանկրեդի Պալմերին Twitter-ի իր էջում գրել է, որ Մեսսին ՖԻՖԱ-ից պահանջել է իր տրանսֆերային սերտիֆիկատը, որը Իսպանիայի ֆուտբոլի միությունը ուղարկելու է արգենտինացի հարձակվողի նոր ակումբին։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 25-ին, Լիոնել Մեսսին ֆաքսի միջոցով տեղեկացրել էր «Բարսելոնային», որ ցանկանում է հեռանալ ակումբից։
«Բարսելոնայի» երկրպագուները երեկ երեկոյան սկսել են բողոքի ցույցեր՝ պահանջելով ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի հրաժարականը։