Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է La Gazzetta Dello Sport-ը:
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը մտադիր է կարճաժամկետ պայմանագիր առաջարկել ուրուգվայցուն: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
Նախկինում Կավանին բանակցում էր «Բենֆիկայի» հետ, սակայն, թիմի մարզական տնօրեն Ռուի Կոշտան հայտարարել է, որ ակումբը պայմանագիր չի ստորագրի 33-ամյա հարձակվողի հետ:
Հիշեցնենք, որ հարձակվողն այս ամռանը հեռացավ ՊՍԺ-ից: