Մոսկվայի ԲԿՄԱ-ն ձեռք է բերել բրազիլական «Ինտերնասիոնալի» պաշտպան Բրունո Ֆուկսին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 8 միլիոն եվրո և բրազիլական ակումբը պահպանել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 20%-ը:
Հիշեցնենք, որ բրազիլացի պաշտպանին իր կազմում էին ցանկանում տեսնել նաև «Լիլը» և «Միլանը»:
Հավելենք, որ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ԲԿՄԱ-ն վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: