Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեյմսին»։ Նիկո Կովաչի թիմը առաջին 20 րոպեների ընթացքում երկու գոլ բաց թողեց, սակայն ի վերջո կարողացավ խուսափել պարտությունից՝ 2-2։
Առաջնության նորեկ «Լորյանը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Ստրասբուրգին»։
«Նիմը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրեստի» դարպասը։