«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին կիսվել է Եվրոպա Լիգայի՝ «Ինտերի» հետ եզրափակիչ խաղի վերաբերյալ իր ակնկալիքներով:
«Ինտերը» լավ թիմ ունի: Նրանք լավ են հարձակվում և կարող են պաշտպանությունում ևս լավ խաղալ: Նրանք կարող են միայն մի քանի հնարավորություն տալ մեկ խաղի ընթացքում: Բայց մենք կմոտենանք այս խաղին այնպես, ինչպես ցանկացած այլ խաղի. մենք կփորձենք լավ խաղ ցուցադրել և կենտրոնանալու ենք արդյունքի վրա:
Խաղին մենք մոտենում ենք մրցակցի նկատմամբ հարգանք ցուցաբերելով: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր մանրուք կարևոր է: Մենք պետք է կենտրոնանանք, պետք է հասկանանք խաղը:
Մեր եզրափակիչ հասնելը կարելի է տարբեր բառերով նկարագրել: Մենք հանգիստ ենք և պետք է որ պահենք մեր տեմպը: Մենք մեկ տարի քրտնաջան աշխատեցինք: Մեր նպատակն է հաղթել:
«Ռոման» և «Ինտերը» բոլորովին նման չեն, չնայած թիմերը խաղում են նմանատիպ սխեմայով: Սրանք բոլորովին այլ թիմեր են, և մենք պետք է պատրաստ լինենք այս խաղին», — Լոպատեգիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 21-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սևիլյայի» հաղթանակը գնահատում է 3,45 գործակցով, ոչ ոքին՝ 3,3, իսկ «Ինտերի» հաղթանակը՝ 2,3։