ՊՍԺ-ն, որը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հաղթել է «ՌԲ Լայպցիգին», 16 տարվա մեջ դարձել է Ֆրանսիայի առաջնության առաջին թիմը, որը դուրս է եկել եվրագավաթային գլխավոր մրցաշարի եզրափակիչ:
Վերջին անգամ նման բան հաջողվել էր «Մոնակոյին», որը դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի 2003/04 մրցաշրջանի եզրափակիչ, և այնտեղ պարտվել «Պորտուին» 0-3 հաշվով: Միակ ֆրանսիական թիմը, որը հաղթել է այս մրցաշարում, «Մարսելն» է, որը ՉԼ Գավաթը նվաճել է 1993 թվականին:Եվրագավաթային մրցաշարի եզրափակչում ֆրանսիական թիմը վերջին անգամ խաղացել է 2018 թվականին. նույն «Մարսելը» Եվրոպա լիգայի եզրափակչում պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»:
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակչում ՊՍԺ-ը կխաղա «Բավարիա»-«Լիոն» զույգի հաղթողի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին: