«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
Անգլիական ակումբը սենեգալցի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագիր է համաձայնեցրել: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սիրան թվիթերյան իր էջում:
Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 29-ամյա պաշտպանի համար 70 մլն եվրո և բոնուսներ վճարել: «Նապոլին» 80 մլն եվրո է պահանջում:
Կուլիբալին Ա Սերիայի այս մրցաշրջանում մասնակցել է 24 խաղի:
Ֆուտբոլիստի շուկայական արժեքը 56 մլն եվրո է: