Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո, չի ցանկանում մարզիչ դառնալ, տեղեկացնում է Fox Sports-ը:
«Կարիերայի ավարտից հետո մարզիչ չեմ դառնա, քանի որ չեմ ուզում ճերմակ մազերով քայլել փողոցում:
Շատ բարդ մասնագիտություն է, որը քայքայում է նյարդերդ և առողջությունդ»,-ասել է Իգուաինը:
Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը մտադիր է բաժանվել Իգուաինից, ով բավական բարձր աշխատավարձ է ստանում (7,5 մլն եվրո):