«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին մեկնաբանել է ՉԼ քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ խաղը (1-2):
«Ամենացավալին այն է, որ մենք այդքան մոտեցանք ու որոշեցինք, որ իսկապես կարող ենք ցանկալի արդյունքի հասնել: Իհարկե, մենք բավարարված ենք նրանով, որ Չեմպիոնների լիգայում գերազանց մրցաշրջան անցկացրեցինք: Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել խաղացողներին այն ամենի համար, ինչ արեցին այս մրցաշրջանում:
ՊՍԺ-ն աշխարհի լավագույն խաղացողներն ունի՝ Մբապեն ու Նեյմարը, ու հատկապես նրանք որոշակի պահի կենդանություն հաղորդեցին փարիզցիների խաղին: Կարող էինք ավելի վաղ բաց թողնել, ու դա ավելի լավ կլիներ, քանի որ վերջնամասում գոլ բաց թողնելն ավելի ցավոտ է: Հնարավորինս ամեն ինչ արեցինք, վերջում խաղերի շատ դժվար շարք էր, դրա համար կարող եմ միայն շնորհակալություն հայտնել տղաներին»,-Գասպերինիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն: