«Մանչեսթեր Սիթին» առաջարկ է արել «Նապոլիին» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերը գնելու համար:
The Sun-ը տեղեկացնում է, որ անգլիական ակումբը Կուլիբալիի համար 63 միլիոն եվրո է առաջարկել նեապոլիտանական թիմին: Այդ գումարի մեջ ներառվում է նաև տարբեր բոնուսներ:
«Նապոլին» իր հերթին չի ցանկանում բաց թողնել Կուլիբալիին 69 միլիոն եվրոյից պակաս գումարով:
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» գնել էր Նատան Ակեի տրանսֆերը «Բորնմութից»: Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է կազմում ևս մեկ նոր, փորձառու ֆուտբոլիստ ունենալ, որը կօգնի պաշտպանական գծին: