ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է Եվրոպա լիգայի՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Այնտեղ ընդգրկվել է Դոնեցկի «Շախտյորի» միանգամից 4 ֆուտբոլիստ. ուկրաինական թիմը, հիշեցնենք, մրցաշարի կիսաեզրափակչում է հայտնվել «Բազելի» նկատմամբ տարած 4-1 հաշվով հաղթանակի շնորհիվ:
Եվրոպա լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականն այս տեսքն ունի՝
Կառլ-Յոհան Յունսոն («Կոպենհագեն»), Աարոն Վան-Բիսսակա («Մանչեսթեր Յունայթեդ»), Դիեգո Գոդին («Ինտեր»), Հարի Մագուայեր («Մանչեսթեր Յունայթեդ»), Դոդո («Շախտյոր»), Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարլոս («Շախտյոր»), Էվեր Բանեգա («Սևիլիա»), Թայսոն («Շախտյոր»), Ռոմելու Լուկակու («Ինտեր»), Ժունիոր Մորայես («Շախտյոր»):
Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալու համար պայքարելու են «Շախտյորը», «Ինտերը», «Սևիլիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: