Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Կրիշտիանու Ռոնալդու․ արտասվող պատանին, ով հաղթելու էր կարիերայի գլխավոր տիտղոսը — Armsport.am
8.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ֆրանկը որոշում է կայացրել և հայտնել է այն Բրենտֆորդի ղեկավարությանը

    Լա Լիգայում գոլեր խփելն ավելի հեշտ է, քան Լիգա 1-ում․ Ալ-Խելաիֆի

    Կիմը հնարավոր է տեղափոխվի մեկ այլ գրանդ ակումբ

    Ֆլիկը ցանկանում է փորձառու ֆուտբոլիստին տեսնել Բարսելոնայում

    Նեյմարի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

    🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

    Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

    Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

      Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ֆրանկը որոշում է կայացրել և հայտնել է այն Բրենտֆորդի ղեկավարությանը

            Լա Լիգայում գոլեր խփելն ավելի հեշտ է, քան Լիգա 1-ում․ Ալ-Խելաիֆի

            Կիմը հնարավոր է տեղափոխվի մեկ այլ գրանդ ակումբ

            Ֆլիկը ցանկանում է փորձառու ֆուտբոլիստին տեսնել Բարսելոնայում

            Նեյմարի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

            🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

            Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

            Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

              Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Կրիշտիանու Ռոնալդու․ արտասվող պատանին, ով հաղթելու էր կարիերայի գլխավոր տիտղոսը

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, ՖՈՒՏԲՈԼ
                  12.08.20 / 17:02
                  0

                  2004 թվական, հուլիսի 4։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Էստադիո դա Լուժը», կարծես, կատարյալ տեղ է Պորտուգալիայի հավաքականի՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին չեմպիոնության համար։ Բացառիկ առաջնություն, որի թե՛ առաջին, թե՛ վերջին խաղերի մասնակիցները լինելու էին նույն հավաքականները։ Անակնկալ կերպով եզրափակիչ էր հասել Հունաստանի հավաքականը, որն իր ուժի մասին պատմել էր աշխարհին մրցաշարի առաջին օրը՝ Պորտուի «Էստադիո դի Դրագաոյում» հաղթելով առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկին ու ընդունող հավաքականին՝ Պորտուգալիային։ Պորտուգալացիների համար այդ տոն օրը փչացրել էին Գիորգիոս Կարագունիսն ու Անգելոս Բասինասը։ Պորտուգալացիների միակ գոլը խաղավերջում խփեց 19-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն։

                  Առհասարակ Պորտուգալիայի հավաքականն առաջնության գլխավոր ֆավորիտներից էր։ Այդ թիմի առաջատարը Լուիշ Ֆիգուն էր, ով շարունակում էր իր փայլուն մրցելույթները «Ռեալ Մադրիդում»։ Թիմում շատ էին «Պորտուի» ֆուտբոլիստները, (Կառվալյու, Վալենտե, Դեկու) որոնք Ժոզե Մոուրինյոյի հետ սխրանք էին գործել՝ այդ տարի հաղթելով Չեմպիոնների լիգան։ Եվ իհարկե, մեծ էին սպասումները 19-ամյա հրաշամանուկից՝ Կրիշտիանու Ռոնալդուից, որն այդ ժամանակ արդեն տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»։

                  Բոլորին թվում էր, որ առաջնության առաջին խաղում հույներին պարտվելուց հետո Պորտուգալիան եզրափակչում ուժեղ կլինի ու կտանի տիտղոսը։ Սակայն 2004 թվականի հուլիսի 4-ը վերածվեց կատարյալ ֆիասկոյի Պորտուգալիայի հավաքականի համար։ Խաղի 57-րդ րոպեին Անգելոս Խարիստեասի գլխի հարվածով խփած գոլն այդպես էլ մնաց միակը։ Հունաստանը հաղթեց 1-0 հաշվով։ Օտտո Ռեհագելի թիմը կերտեց ֆուտբոլի պատմության ամենաանհավանական հաղթանակներից ու անակնկալներից մեկը։ Պորտուգալիայի տանը հույներն իրենց հյուրի պես չպահեցին։

                  Այդ օրվա ամենահայտնի կադրն արտասվող Կրիշտիանուն էր՝ 19-ամյա պատանին, ում երազանքը քիչ առաջ փշրել էին զեյթունի ու նարնջի հայրենիքի ֆուտբոլիստները։

                  Սպորտում թերևս չկա ավելի բարդ բան, քան վերադառնալն այն բանից հետո, երբ չափազանց մոտ ես եղել բարձունքին, սակայն վերջին պահին քո երազանքի իրականացումը պարզապես փշրվել է։ Դժվար է, շատ դժվար, սակայն մեծագույն չեմպիոնները մեծագույն են նրա համար, որ երբեք չեն հանձնվում ու չնայած այդ հարվածի ուժգնությանը, դարձյալ վերադառնում են ու պայքարում այդ բարձունքի համար։

                  12 տարի անց՝ 2016 թվականին Պորտուգալիայի հավաքականը ամենևին էլ առաջնության ֆավորիտներից չէր։ 2004-ի 23-հոգանոց կազմից մնացել էին միայն 2 ֆուտբոլիստներ՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Ռիկարդու Կառվալյուն։ Ֆերնանդու Սանտուշի թիմն ընդգրկված էր F խմբում ու 3 խաղերում վաստակեց 3 միավոր՝ բոլոր 3 խաղերն ավարտելով ոչ-ոքի արդյունքով։ Պորտուգալիան դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ խմբում 3-րդ տեղը զբաղեցրած թիմերի մեջ ցույց տված լավագույն 3-րդ ցուցանիշի շնորհիվ։

                  Փլեյ-օֆֆ փուլում Պորտուգալիան շարունակեց ոչ-ոքիների շարքը։ Խորվաթիայի դեմ խաղում հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի։ Լրացուցիչում Պորտուգալիան հաղթեց Ռիկարդո Կուարեժմայի գոլի շնորհիվ։ Քառորդ եզրափակչում՝ հետխաղյա 11-մետրանոց։ Միայն այդպես նրանք կարողացան պայքարից դուրս թողնել Լեհաստանին ու դուրս գալ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Ուելսն էր։ Կիսաեզրափակիչ Պորտուգալիա-Ուելս և Գերմանիա-Ֆրանսիա զույգերից հետո պարզ էր մեկ բան։ Անկախ արդյունքներից եզրափակչում ֆավորիտը Գերմանիա-Ֆրանսիա զույգի հաղթողն է լինելու։

                  Ֆրանսիան գերազանց առաջնություն էր անցկացրել։ Տնային առաջնությունը ֆրանսիացիների համար 18 տարի առաջ բերել էր բաղձալի հաջողություն Աշխարհի առաջնությունում։ 1998 թվականի Ֆրանսիան դարձել էր Աշխարհի չեմպիոն առաջին անգամ։ Ամեն ինչ, կարծես, իդեալական էր թվում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը դարձյալ նվաճելու համար արդեն 2016-ին։ Եզրափակչում Ֆրանսիային սպասում էր Պորտուգալիայի հավաքականը, որի՝ եզրափակչում հայտնվելը շատերի համար անակնկալ էր։

                  Կրիշտիանու Ռոնալդուի համար 2016 թվականի հուլիսի 10-ն ինչ-որ ձևով պետք է հիշեցներ 2004-ի հուլիսի 4-ը։ Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում դուրս էր գալիս մի խաղի, որի ավարտից հետո կարող էր Եվրոպայի չեմպիոն դառնալ։ Այս անգամ նրա կարգավիճակն այլ էր։ Նա արդեն 31 տարեկան էր ու իր թիմի ավագն ու անվիճելի առաջատարը։ Նա եկել էր Ֆրանսիա Մադրիդի «Ռեալի» հետ վերջին 3 տարում Չեմպիոնների լիգայի գավաթը 2-րդ անգամ նվաճելուց հետո։ Սիրո մայրաքաղաք Փարիզի այդ ֆանտաստիկ երեկոն Ռոնալդուն հիշելու էր ընդմիշտ։

                  Խաղի մեկնարկից 25 րոպե անց տեղի ունեցավ այն, ինչն ամենասարսափելի բանն էր պորտուգալացի երկրպագուների, ֆուտբոլիստների ու անձամբ Կրիշտիանու Ռոնալդուի համար։ Իր կարիերայի կարևորագույն խաղում նա այլևս չէր կարող օգնել իր թիմին։ Դիմիտրի Պայեի հետ խաղային դրվագում Ռոնալդուն վնասվածք ստացավ ու այլևս չկարողացավ շարունակել խաղը։ Նա դարձյալ արտասվեց ճիշտ այնպես, ինչպես 2004-ին Լիսաբոնում, կամ էլ 2008-ին Լուժնիկիում մոսկովյան հորդառատ անձրևի տակ, սակայն այս անգամ նրա արցունքների պատճառը հաղթանակը կամ էլ պարտությունը չէր, այլ այն, որ նա անկարող է օգնել իր թիմին նման կարևորագույն խաղում։

                  Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կուարեժման։ Պորտուգալացիների առաջատարը հասկացավ, որ եթե դաշտում չէ, ապա կարող է օգնել իր թիմին նաև դաշտից դուրս։ Ու ամբողջ խաղում Ռոնալդուն մեկ ոտքով կանգնած էր Սանտուշի կողքին ու ցուցումներ էր տալիս իր խաղընկերներին։

                  Այդ երեկոն հայելային արտացոլանքն էր 2004-ի եզրափակչի։ Ֆրանսիան խաղում էր տանը ու բացահայտ ֆավորիտ էր, սակայն այդ երեկոն ստեղծված էր պորտուգալական հեքիաթի համար։ Լրացուցիչ ժամանակում Էդերը հեռահար հարվածով խոցեց Ուգո Լյորիսի դարպասը՝ խփելով այդ զարմանալի եզրափակչի միակ գնդակը։

                  Երբ հանդիպման վերջին վայրկյաններին Ֆերնանդու Սանտուշը վերջին ցուցումներն է տալիս իր թիմին, թե ինչպես պաշտպանվեն, Ռոնալդուն մոտենում է Սանտուշին, ու զգալով հաղթանակի իրական համը՝ ասում է նրան․

                  «Ծերու՛կ, հանգիստ, մենք արդեն հաղթել ենք»:

                  Պորտուգալիան նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ամենախելահեղ ու անիրական թվացողներից մեկը։ Ռոնալդուն օրեր առաջ անձամբ հայտարարեց, որ սա իր կարիերայի գլխավոր տիտղոսն է։ Այո՛, Չեմպիոնների լիգայի 5 գավաթների, ԱՊԼ-ի, Լա լիգայի, Ա սերիայի ու բազմաթիվ այլ տիտղոսների մեջ Ռոնալդուն ընտրում է հենց ԵՎՐՈ-2016-ը։

                  Մեծագույն են այն չեմպիոնները, որոնք չեն հանձնվում անգամ սարսափելի հարվածից հետո։ Ու Պորտուգալիայի չեմպիոնությունն իսկապես հատուկ է ստացվում, քանի որ նրանք Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով կմնան 5 տարի՝ մինչև 2021-ի ամառը, թեպետ ո՞վ գիտե․․․

                  Շարքի նախորդ հոդվածը`

                  Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Նիկի Լաուդա

                  Արամ Սահակյան

                  Թեգեր: կրիշտիանու-ռոնալդուպորտուգալիայի-հավաքական
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ռոնալդուն թարմացրել է ազգային թիմում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը

                  05.06.25

                  🎥Անվասայլակով երկրպագուն Գերմանիայի դեմ խաղից առաջ քիչ է մնացել վնասվածք հասցնի Ռոնալդուին

                  05.06.25

                  Պորտուգալիայի հավաքականը 25 տարվա մեջ առաջին անգամ է հաղթել Գերմանիային

                  05.06.25

                  🎥40-ամյա Ռոնալդուի գոլը Պորտուգալիային դուրս բերեց Ազգերի լիգայի եզրափակիչ

                  05.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Ֆրանկը որոշում է կայացրել և հայտնել է այն Բրենտֆորդի ղեկավարությանը

                  12:30 / 08.06.25

                  Լա Լիգայում գոլեր խփելն ավելի հեշտ է, քան Լիգա 1-ում․ Ալ-Խելաիֆի

                  12:08 / 08.06.25

                  Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

                  11:44 / 08.06.25

                  Կիմը հնարավոր է տեղափոխվի մեկ այլ գրանդ ակումբ

                  11:11 / 08.06.25

                  Ֆլիկը ցանկանում է փորձառու ֆուտբոլիստին տեսնել Բարսելոնայում

                  10:48 / 08.06.25

                  Նեյմարի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

                  10:18 / 08.06.25

                  🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

                  00:41 / 08.06.25

                  Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

                  00:18 / 08.06.25

                  Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

                  23:41 / 07.06.25

                  Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

                  23:08 / 07.06.25

                  Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

                  22:44 / 07.06.25

                  Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

                  22:08 / 07.06.25

                  🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

                  21:54 / 07.06.25

                  Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

                  21:18 / 07.06.25

                  Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

                  21:07 / 07.06.25

                  Լուսանկարը՝ ՀՖՖ

                  Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա

                  21:05 / 07.06.25

                  Մբապեն պատասխանել է ՊՍԺ-ի՝ ՉԼ-ն առանց Կիլիանի հաղթելու վերաբերյալ հարցին

                  20:41 / 07.06.25

                  Գեորգի Հարությունյանի թիմակիցը տեղափոխվեց Լիվերպուլ

                  20:15 / 07.06.25

                  Աիտ-Նուրին բուժզննում է անցել անգլիական գրանդի համար

                  20:08 / 07.06.25

                  Այսինքն՝ Ոսկե գնդակը ստանալու համար անհրաժեշտ է հաղթե՞լ ՉԼ-ն․ Ռիբերի

                  19:48 / 07.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ԹԵՆԻՍ

                  Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

                  11:44 / 08.06.25

                  Կարդալ ավելին

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.