«Վալենսիայի» կիսապաշտպաններ Դանիել Պարեխոն և Ֆրենսիս Կոկլենը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն իրենց կարիերան «Վիլյառեալում»:
As-ի համաձայն, գործարքը կարող է արժենալ ոչ ավել քան 20 միլիոն եվրո:
31-ամյա Պարեխոն պայմանագիր կկնքի երեք տարի ժամկետով, 29-ամյա Կոկլենը՝ չորս տարի ժամկետով:
Նշվում է նաև, որ «Վիլյառեալի» առաջնային տրանսֆերային նպատակը կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Զամբո-Անգիսան էր, ով ակումբի կազմում խաղում էր վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ֆուլհեմին», բայց գործարքի արժեքը չափազանց բարձր է եղել իսպանական ակումբի համար: