«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն համոզված է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին կմնա կատալոնական ակումբի կազմում մինչև իր կարիերայի ավարտը:
«Ես միակը չեմ, ով խոսում է այս մասին: Ինքը` Մեսսին, ասում է, որ ցանկանում է ավարտել խաղային կարիերան «Բարսելոնայում», և սա նրա համար միակ ակումբն է:
Ես կասկած չունեմ, որ երբ նա ավարտի իր կարիերան 3-4 տարի հետո, դա տեղի կունենա այստեղ՝ «Բարսելոնայում»:
Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ոչ միայն հիմա, այլև այս մարզաձևի պատմության մեջ: Նա «Բարսելոնայի» խաղացող է և հասկացրել է, որ ցանկանում է մնալ այստեղ»,- մեջբերում է Բարտոմեուին Goal-ը: