«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել է, որ այսուհետ իրենց խոստումնալից ֆուտբոլիստներին կփորձեն պահել թիմում: Սա վերաբերում է նաև կիսապաշտպան Ֆրանցիսկո Տրինկաուին, որին կատալոնացիները գնել էին այս ձմռանը:
«Տրինկաունն չի վաճառվում: Ոչ նա, ոչ Պեդրին, ոչ Ֆաթին, ոչ Ռիկի Պուչը և ոչ էլ Արաուխոն: Այս երիտասարդ խաղացողները վաճառքի ենթակա չեն, որովհետև մենք մտածում ենք թիմի ապագայի մասին»,-Բարտոմեուի խոսքերն է մեջբերում է Bein Sports-ը: