«Էսպանյոլը» հայտարարել է Վիսենտե Մորենոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին: Ինչպես հաղորդվում է պաշտոնական կայքում՝ մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվական: Մորենոն թիմին կներկայացվի այսօր՝ օգոստոսի 5-ին:
Մորենոյի վերջին ակումբը եղել է «Մալյորկան»: Նրա գլխավորությամբ թիմը Իսպանիայի առաջնությունում գրավեց նախավերջին տեղն ու հանդես կգա Սեգունդայում:
«Էսպանյոլն» իր հերթին Պրիմերան ավարտեց վերջին տեղում՝ 38 տուրում հավաքելով 25 միավոր, և մյուս մրցաշրջանում ևս հանդես կգա Սեգունդայում:
«Էսպանյոլը» մրցաշրջանը սկսել էր Աբելարդո Ֆերնանդեսի գլխավորությամբ, որը հունիսին լքեց պաշտոնը: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Ֆրանսիսկո Ռուֆետեն էր: