«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզիի տրանսֆերը։
Ինչպես գրում է The Independent-ը, կատալոնական ակումբը ցանկանում է Գենդուզիի տրանսֆերում ներառել թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։
Բրազիլացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը անցկացնում էր «Բավարիայում» վարձակալությամբ։
Օրեր առաջ Կոուտինյոյի գործակալը հայտարարել էր, որ իր հաճախորդը ցանկանում է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։