«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեսի Լինգարդը կարող է հեռանալ անգլիական ակումբից։
Daily Mail-ը տեղեկացնում է, որ «մանկունյանցիները» պատրաստ են բաժանվել անգլիացի ֆուտբոլիստից։ Նա այս մրցաշրջանում առանձնապես չի տպավորել իր խաղով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լինգարդի ծառայություններով 3 ակումբ է հետաքրքրված։ Դրանք են «Ռոման», «Նյուքասլը» և «Բորուսիա» Մյունխենգլադբախը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակման գիծը ցանկանում է ուժեղացնել «Բորուսիա» Դորտմունդի անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոյով։