«Մանչեսթեր Յունայթեդի» ամառային տրանսֆերային քաղաքականությունը կախված է նրանից, թե Պոգբան ինչ որոշում կկայացնի:
Daily Mail-ի հաղորդմամբ, «մանկունիանցիները» Պոգբայի հեռանալու դեպքում կփորձեն ձեռք բերել «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշի տրանսֆերը: Տրանսֆերային ցուցակի վերնամասում է նաև «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: Գերմանական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում է 115 մլն ֆունտ:
Պոգբայի պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ.: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու «Յուվենտուսը»: