«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հնարավոր է վիրահատության ենթարկվի՝ կապված ծնկի հետ ունեցած խնդիրների հետ։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ դարպասապահը ծնկի շրջանում ցավեր ունի, քանի որ ջիլը վնասված է, ինչի պատճառով ձմռանը ֆուտբոլիստը մի քանի խաղ բաց էր թողել։ Տեր Շտեգենը բուժման կուրս էր անցել, սակայն ծունկը նորից սկսել է անհանգստացնել նրան։ Հաղորդվում է, որ կատալոնական ակումբում դիտարկում են վիրահատական միջամտության անհրաժեշտությունը։ Այդ հարցը կորոշվի ՉԼ խաղարկության ավարտից հետո։ Եթե դարպասապահը վիրահատվի, 3-4 ամիս բաց կթողնի։
Տեր Շտեգենը «Բարսելոնա» էր տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» 2014 թվականին։ Դարպասապահի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022-ի հունիսի 30-ը։