«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մեկնաբանել է Ա Սերիայի 36-րդ տուրում «Ատալանտայի» դեմ կայացած խաղը (1-1):
«Գիտեինք, որ գերազանց թիմի ենք հանդիպելու։ Ուզում էինք ցանկացած գնով հաղթել, բայց խաղի ելքն ամեն դեպքում վատ չէ։ Կոմպակտ էինք գործում, լավ էինք պատրաստվել։ «Միլանը» լուրջ աշխատանք էր կատարել, բայց չկարողացավ 3 միավոր վերցնել։ Մեր նպատակը մրցաշրջանը 5-րդ տեղում ավարտելն է։ Մինչև վերջ պայքարելու ենք։ Տեսնենք՝ հետո ինչ կստացվի։
Ցավում եմ, որ Ռոմանյոլին վնասվածք ստացավ։ Նա իմ լավ ընկերն է ու հիանալի ավագ է։ Հույս ունեմ, որ շուտ կվերադառնա խաղադաշտ, բայց հպարտ եմ, որ «Միլանի» ավագն եմ»,- Դոնարումայի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։