Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ կամային հաղթանակի հասավ «Կալյարիի» նկատմամբ:
Առաջին խաղակեսի վերջնամասում Սիմիոնեն բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Միլինկովիչ Սավիչը խփեց պատասխան գոլը, իսկ 60-րդ րոպեին Չիրո Իմմոբիլեն խփեց իր թիմի հաղթական գոլը:
Այս խաղից հետո «Լացիոն» 72 միավորով 4-րդ տեղում է:
«Կալյարին» 13-րդն է` 42 միավորով: