Ֆրանսիական «Մոնպելյեն» մտադիր է ձեռք բերել «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսին, տեղեկացնում է Goal-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբը 6 միլիոն ֆունտ է պահանջում Կարիուսի համար, սակայն, դա չի բավարարում ֆրանսիական թիմին:
Գերմանացի դարպասապահը նշել է, որ ցանկանում է տեղափոխվել մի ակումբ, որտեղ բավարար խաղաժամանակ կստանա:
Հիշեցնենք, որ Կարիուսը 2016 թվականից համարվում է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, բայց այս տարիներ ընթացքում վարձավճարով հանդես է եկել «Բեշիքթաշ» ակումբում: