Marca պարբերականը երկրպագուների շրջանում քվեարկություն է անցկացրել մրցաշրջանում «Ռեալի» լավագույն խաղացողի վերաբերյալ։
«Արքայական ակումբի» կազմում երկրպագուները լավագույնն են ճանաչել հարձակվող Կարիմ Բենզեմային։ Երկրորդ տեղում պաշտպան Սերխիո Ռամոսն է։ Լավագույն եռյակը եզրափակում է դարպասապահ Տիբո Կուրտուան։ Թոփ-5-ում տեղ են գտել նաև կիսապաշտպաններ Կազեմիրոն ու Տոնի Կրոսը։
«Ռեալի» կազմում վատագույնը, ըստ երկրպագուների, ճանաչվել է վալիացի հարձակվող Գարեթ Բեյլը։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի՝ խփելով 2 գոլ ու դառնալով 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ չնայած թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ ունեցած վատ հարաբերություններին, Բեյլը կարող է մինչև վերջ ավարտին հասցնել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2022 թվական։