Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակից հետո լոնդոնցիների ֆուտբոլիստ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, որը դուբլի հեղինակ դարձավ այդ խաղում, գրառում է կատարել ինստագրամյան իր էջում։
«Այ սա թիմային ելույթ էր։
Այսօր մեծ օր է։ Գիտեմ, որ դու այլևս այս աշխարհում չես, բայց քո հոգին դեռ ինձ հետ է։ Այս երկու գոլերը քեզ համար էին Մեմե (տատիկ), քո ծննդյան օրվա համար էին»,- գրել է Օբամեյանգը։
Հիշեցնենք, որ եզրափակչում «զինագործները» կխաղան ՄՅՈՒ- «Չելսի» զույգի հաղթողի հետ։