«Մոնակոյի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոյին հեռացնելու որոշում է կայացրել։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
Լիգա 1-ի՝ ժամանակից շուտ ավարտված մրցաշրջանում «Մոնակոն» 40 միավորով 9-րդ տեղը գրավեց։
Մորենոն թիմը գլխավորում էր 2019-ի դեկտեմբերի 28-ից։ Նրա պայմանագիրը նախատեսված էր 2,5 տարով։ Մինչ այդ գլխավոր մարզիչը Լեոնարդ Ժարդիմն էր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը պլանավորում է բաժանվել մի խումբ խաղացողներից։ Հաջորդ մրցաշրջանում «Մոնակոն» Լիգա 1-ում ֆուտբոլիստների աշխատավարձերի կտրվածքով երկրորդը կլինի ՊՍԺ-ից հետո, այդ իսկ պատճառով ակումբի ղեկավարությունը որոշել է թեթևացնել աշխատավարձերի ծախսը: Եթե շահավետ առաջարկներ լինեն, «Մոնակոն» կարող է շուկայական ամենաթանկ գներով վաճառել խաղացողներին, որոնց թվում են Բենուա Բադիաշիլեն, Վիսամ Բեն-Յեդերը, Բենյամին Հենրիկսը, Յուսուֆ Ֆոֆանան ու Ֆոդե Բալո-Տուրեն։ Ակումբը նաև կարող է ազատվել այն խաղացողներից, որոնց վարձավճարի է ուղարկել։