«Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելու է «Լեգանեսին»։ Առաջնության վերջին տուրի խաղում Զինեդին Զիդանը հիմնական կազմի մի շարք խաղացողների հանգստի հնարավորություն կտա։
El Desmarque Real Madrid Twitter-յան էջի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան և կիսապաշտպան Էդեն Ազարը վերջին տուրի խաղում դաշտ դուրս չեն գա։
Բելգիացի ֆուտբոլիստներին հանգիստ կտրվի։ Տիբո Կուրտուան մրցաշրջանի արդյունքներով կնվաճի «Զամոռայի» տիտղոսը, որը տրվում է ամենաքիչ գնդակ ընդունած դարպասապահին։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 37-րդ տուրում «Վիլյառեալին» 2-1 հաշվով հաղթելուց հետո նվաճեցին Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։