Հուլիսի 16-ին «Արքայական» ակումբը Լա Լիգայի 37-րդ տուրում Կարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» ու անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնայի» համար՝ 34-րդ անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն
Ըստ Goal-ի՝ «Ռեալն» իր տիտղոսների քանակը հասցրեց 92-ի ՝ 34 հաղթանակ ազգային առաջնությունում, 19-ը՝ ազգային գավաթի խաղարկությունում, 11-ը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, 1-ը՝ Լիգայի գավաթի խաղարկությունում, 13-ը՝ եվրագավաթներում (Չեմպիոնների լիգայում), ակումբային աշխարհի առաջնությունում՝ 7, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում՝ 4, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ 1, Էվա Դուարտեի գավաթի խաղարկությունում՝ 1:
«Բարսելոնան» ունի 91 տիտղոս. 26 հաղթանակ ազգային առաջնությունում, 30-ը՝ ազգային գավաթի խաղարկությունում, 13-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, 2-ը՝ Լիգայի գավաթի խաղարկությունում, 5-ը՝ եվրագավաթներում (Չեմպիոնների լիգայում), 3-ը՝ ակումբային աշխարհի առաջնությունում, 5-ը՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում, 4-ը ՝ գավաթակիրների գավաթի խաղարկությունում, 3-ը՝ Էվա Դուարտեի գավաթում:
Real Madrid take the lead in trophies won 👀
— Goal (@goal) July 16, 2020
🏆🏆🏆🏆🏆🏆🏆🏆🏆🏆 pic.twitter.com/eLdmGSAPtk