ՌՊԼ-ի 29-րդ տուրի «Տամբով»-«Սոչի» խաղը չի կայանա կորոնավիրուսի պատճառով:
«Սոչիի» խաղացողներից 9-ի մոտ հաստատվել է վարակը: Պրեմիեր լիգան նշում է, որ ակումբը տեղեկացրել է մարզային վարչությանը և սպասում է գերատեսչության հետագա ցուցումներին: Այս պարագայում «Սոչին» կարող է տեխնիկական պարտություն գրանցվել:
«Սոչին» այս պահին 12-րդ տեղում է, իսկ «Տամբովը» գտնվում է վտանգավոր գոտու հարևանությամբ:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի վերսկսումից առաջ «Ռոստովի» խաղացողների մոտ էր հայտնաբերվել վարակը, իսկ ակունբը «Սոչիի» դեմ խաղին ուղարկեց պատանի խաղացողներին ու պարտվեց 1-10 հաշվով: