Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Անդրե Շուրլեն կարող է հայտնվել իտալական «Բենևենտոյում», տեղեկցնում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Շուրլեն երեկ խզեց պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ և այժմ ազատ գործակալ է:
Ընթացիկ մրցաշրջանում 2014 թվականի ԱԱ-յան չեմպիոնը, վարձավճարով հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակում»:
Շուրլեն «Բորուսիա» էր տեղափոխվել 2016 թվականին: Գերմանական ակումբի կազմում նա անցկացրել է 51 հանդիպում և դարձել ՝ 8 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ «Բենևենտոն» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ա Սերիայում: