Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դոկտորական կոչման է արժանացել Մանչեսթերի համալսարանում, տեղեկացնում է Mirror-ը:
22-ամյա ֆուտբոլիստն այդ պատվին արժանացել է իր քաղաքացիական դիրքորոշման համար:
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը բարեգործական ծրագիր էր իրականացրել, որի ընթացքում մի շարք անապահով ընտանիքների երեխաներ անվճար սնունդ էին ստացել:
Այսպիսով, Ռեշֆորդը դարձավ ամենաերիտասարդ տղամարդն է, ով արժանացել է Մանչեսթերի համալսարանի դոկտորական կոչման: Նրանից առաջ այդ պատվին արժանացել էին ՝ Ալեքս Ֆերգյուսոնը և Բոբի Չարլթոնը: