«Ատալանտան» անցկացրեց ևս մեկ արդյունավետ հանդիպում Ա Սերիայում՝ այս անգամ հաղթելով «Բրեշիային» Իտալիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում: Հանդիպումն ավարտվեց 6-2 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:
«Ատալանտայի» կազմում Մարիո Պաշալիչը աչքի ընկավ հեթ-տրիկով: Մեկական գոլի հեղինակ դարձան նաև Ռուսլան Մալինովսկին, Մարտին Դե Ռոնը և Դուվան Զապատան: «Բրեշիայի» կազմում հեղինակության երկու գոլերը իրենց հաշվին գրանցեցին Էռնեստո Տորեգրոգոսը և Նիկոլաս Շպալեկը:
«Ատալանտան» վաստակեց 70 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը, «Բրեշիան» 19-րդ տեղում է (21 միավոր):