«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է Լա Լիգայի 36-րդ տուրում «Վալյադոլիդի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակը։
«Պետք է ուղղակի մնացած բոլոր խաղերում հաղթենք։ Մնացածը մեզնից կախված չէ։ Պետք է անել այն, ինչ անհրաժեշտ է և տեսնել, թե ինչ են անում մյուս թիմերը։
Պահեր ունեցանք, որոնք չօգտագործեցինք։ Պետք է ավելացնել առաջ գնալու գործողություններն ու օգտագործել մեր շանսերը։ Կարևոր է, որ կարողացանք 3 միավոր վաստակել։
Հանդիպել էինք գերազանց թիմի, որի դեմ խաղալը հեշտ չէ։ Խաղը հեշտ չստացվեց, բայց ուրախ եմ, որ հաղթեցինք։
Գիտեինք, որ պետք է քրտնաջան աշխատենք ու որ միշտ չէ, որ կստացվի պահել ռիթմը։ Ուզում էինք ավելի լավը դառնալ։
«Բարսելոնան» մնում է չեմպիոնության համար պայքարում։ Դա ամենակարևորն է»,-33-ամյա չիլիացու խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Կատալոնացիները «Ռեալից» մեկ միավորով են հետ մնում, սակայն մադրիդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել։