Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էռլինգ Հոլանդը հայտնվել է սկանդալի կիզակետում։ Snapchat-ի օգտատերերից մեկը նկարել է, թե ինչպես են Նորվեգիայում գտնվող գիշերային ակումբից դուրս անում 19-ամյա ֆուտբոլիստին։ Այս մասին տեղեկացնում է Mirror-ը։
Հոլանդը բարկացել է ու բղավել անվտանգության աշխատակցի վրա, որը նրան վռնդել է ժամանցի վայրից։
Հոլանդը Նորվեգիա էր վերադարձել գերմանական Բունդեսլիգայի 2019/2020 մրցաշրջանի ավարտից հետո։ «Բորուսիան» մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում։