«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ ուշադրություն չի դարձնում քննադատություններին:
Զիդանը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք «Ռեալը» լավ է խաղում.
«Ինձ չի անհանգստացնում, թե մեր մասին ինչ են խոսում: Մենք պարտավոր ենք ամեն խաղում ցույց տալ, որ լավագույնն ենք:
Ամեն մեկը կարող է իր կարծիքն ասել: «Ռեալը» դա «Ռեալն է»՝ պատմության ամենակարևոր ակումբը:
Զիզուն պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք արդար կլինի, եթե «Բարսան» հաղթի Լա լիգան.
«Որ թիմը հավաքի ամենաշատ միավորները, նա էլ կհաղթի»,-ասել է Զիդանը: