Լոնդոնյան թիմը Միխայիլ Անտոնիոյի պոկերի շնորհիվ 4-0 հաշվով առավելության հասավ «Նորվիչի» նկատմամբ։
Այս պարտությունից հետո պարզ է դառնում, որ «Նորվիչը» չկարողացավ պահպանել տեղը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 21 միավորով Պուկին ու ընկերները վերջինն են ԱՊԼ-ում ու վերադառնում են Championship։
«Վեսթ Հեմը» իր հերթին միավորների քանակը հասցնում է 34-ի ու 16-րդն է մրցաշարային աղյուսակում։