Ցավում եմ, որ այսքան խորը մտա ֆուտբոլի մեջ ու հիասթափվեցի. Արագածի՝ ցմահ որակազրկված նախագահը հերքում է պայմանավորված խաղերի հետ կապը — Armsport.am
1.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ակումբային ԱԱ․ Ֆլումինենսեն հաղթեց Ինտերին, Մխիթարյանը բախվեց մրցակցի մարզչի հետ

    Լիվերպուլը պայմանագիր է կնքել ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

    Արթուր Սերոբյանը մերժել է ռուսական ակումբ տեղափոխվելու առաջարկը

    Նաիր Թիկնիզյանի կարիերան Ցրվենա Զվեզդայում կհաջողի. Նիկոլայ Նաումով

    Ուրարտուն՝ պատմական հնարավորության շեմին. մեկ քայլ դեպի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ

    Ցրվենա Զվեզդայի համար Թիկնիզյանն անկասկած ուժեղացում է․ Կոռնիլենկո

    Ասթոն Վիլան հայտարարել է հինգ ֆուտբոլիստի հեռանալու մասին

    Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է մարզչական կարիերայի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ակումբային ԱԱ․ Ֆլումինենսեն հաղթեց Ինտերին, Մխիթարյանը բախվեց մրցակցի մարզչի հետ

            Լիվերպուլը պայմանագիր է կնքել ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

            Արթուր Սերոբյանը մերժել է ռուսական ակումբ տեղափոխվելու առաջարկը

            Նաիր Թիկնիզյանի կարիերան Ցրվենա Զվեզդայում կհաջողի. Նիկոլայ Նաումով

            Ուրարտուն՝ պատմական հնարավորության շեմին. մեկ քայլ դեպի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ

            Ցրվենա Զվեզդայի համար Թիկնիզյանն անկասկած ուժեղացում է․ Կոռնիլենկո

            Ասթոն Վիլան հայտարարել է հինգ ֆուտբոլիստի հեռանալու մասին

            Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է մարզչական կարիերայի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ցավում եմ, որ այսքան խորը մտա ֆուտբոլի մեջ ու հիասթափվեցի. Արագածի՝ ցմահ որակազրկված նախագահը հերքում է պայմանավորված խաղերի հետ կապը

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  10.07.20 / 17:07
                  0

                  «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մենք ստացանք տեղեկությունները: 100% փաստեր, ինչպես նաև նյութեր Ինտերպոլից, ЦРУ-ից, ԱԱԾ-ից, Greenpeace-ից և այլ մարմիններից մենք այդպես էլ չստացանք…

                  Ցավոք, մենք չենք կարող մեր թիմի ֆուտբոլիստներին հասկացնել, թե ինչու են որակազրկվել: Ոչ թե այն պատճառով, որ տեղեկություններ հրապարակելու իրավունք չունենք, այլ որովհետև մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու են նրանք որակազրկվել…» … օրեր առաջ այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել «Արագած» ակումբը, որի ընդհանուր առմամբ 13 ներկայացուցիչ տարբեր ժամկետներով որակազրկվել է:

                  Ակումբի նախագահ Հակոբ Ֆահրադյանը, որը ցմահ որակազրկվածների թվում է, ArmSport-ի հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծում է, որ տեղյակ չէ՝ ինչ հիմքով են ինքն ու ակումբի ֆուտբոլիստները որակազրկվել:

                  -Պարոն Ֆահրադյան, ակումբը հայտարարում է, որ չնայած ՀՖՖ-ից ստացել է նյութերն ու տեղեկությունները, այդուհանդերձ չի հասկանում, թե ինչու են ֆուտբոլիստներն ու ղեկավարները որակազրկվել: Մի փոքր ավելի մանրամասն կպատմե՞ք՝ ինչ տեղեկություններ եք ստացել և ի՞նչն է անորոշ:

                  -ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ու գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանն ասում էին, որ եղել է համագործակցություն ԱԱԾ-ի և իրավապահ մարմինների հետ: Նման բան չենք ստացել: Ստացել ենք ՈՒԵՖԱ-ի ուղարկած փաստաթղթերը, բուքմեյքերական ընկերություններում գործակիցների տեղաշարժերի, տատանումների վերաբերյալ նյութեր: Այդ փաստաթղթերը հրապարակման ենթակա չեն, բայց մոտավորապես գրված է՝ «ենթադրում ենք, որ խաղը կարող է լինել նախապես պայմանավորված՝ ինչ-որ արդյունքի հասնելու համար»: Ոչ մի կոնկրետ փաստ, նյութ չկա, որն ապացուցում է, որ ակումբը, ֆուտբոլիստները կապ են ունեցել այսպես կոչված պայմանավորված խաղերի հետ:

                  Նույնը կարող եմ ասել իմ մասով: ՈՒԵՖԱ-ն փաստաթուղթ է ուղարկել, որտեղ գրված է՝ ակումբի նախագահ Ֆահրադյան Հակոբ, ու տեղադրված է նախորդ տարվա օգոստոսին տված իմ հարցազրույցը՝ հայկական կայքերից վերցված, գրված էլ է, թե որ կայքերից է վերցված: Եթե չեմ սխալվում, նաև հենց ArmSport-ին տված հարցազրույցն է: Դրանից հետո նշված է Վարազդատ Ավետիսյանի, Յուրի Օկուլի անունները: Ամեն ինչ վերցված է համացանցից, ես ուրիշ բան չտեսա: Հիմա մենք ֆուտբոլիստներին չենք կարողանում ասել, թե ինչու են իրենք որակազրկվել: Նույնն էլ կարող եմ իմ մասով ասել:

                  -Իսկ հետաքրքիր է՝ ի՞նչ էիք ասել այդ հարցազրույցում, ինչո՞վ էր դա գրավել համապատասխան մարմինների ուշադրությունը:

                  -Չգիտեմ, չեմ կարող ասել: Հարցազրույցում ինձ լրագրողը հարցնում է՝ ինչի՞ համար եք եկել հայկական ֆուտբոլ, որո՞նք են ակումբի նպատակները և այլն և այլն: Այդ հարցազրույցից մեկ հատված էլ այնտեղ է տեղադրված … երբ ասում եմ, որ նպատակս հայկական ֆուտբոլի զարգացման գործում իմ լուման ունենալն է:

                  -Հերքո՞ւմ եք, որ ակումբի որոշ ներկայացուցիչներ կարող էին կապ ունենալ պայմանավորված խաղերի հետ:

                  -Տեսեք՝ ինչպիսին է իրավիճակը: Ես վերջին անգամ Հայաստանում եղել եմ հոկտեմբեր ամսին, ակումբի ղեկավարությունը լիազորագրով թողել եմ Սերգեյ Աղումյանին՝ մեր գործադիր տնօրենին: Ակումբի ամբողջ կառավարումը կատարել է ինքը: Ես ոչինչ չեմ բարդում Սերգեյ Աղումյանի վրա, հանկարծ սխալ չհասկանաք ասածս: Պարզապես նկատի ունեմ, որ ակումբի ղեկավարումը/կառավարումը իրականացրել է Սերգեյ Աղումյանը, քանի որ ես ընտանիքիս հետ ապրում եմ Ուկրաինայում, ու ֆիզիկապես չէի կարող մշտապես մասնակցել ակումբի գործերին:

                  Ես պնդում եմ, որ նման բան չի եղել՝ պայմանավորված խաղերի հետ կապված: Ցանկացած խաղի ժամանակ էլ գործակիցները և՛ կարող են բարձրանալ, և՛՝ ընկնել: Հասարակ օրինակ, օրեր առաջ Անգլիայի Պրեմիեր-լիգայում կայացավ «Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Սիթի» խաղը: «Սաութհեմփթոնը» 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Սաութհեմփթոնի» հաղթանակի գործակիցը 9.75 էր: Հիմա ի՞նչ , ասենք, որ «Մանչեսթեր Սիթին» խաղը վաճառե՞լ է, նախօրոք համաձայնության են եկել, որպեսզի գումա՞ր աշխատեն: Իհարկե, չենք կարող ասել: Ցանկացած պահի գործակիցները կարող են տատանվել: Սա սպորտ է: Կարծում եմ՝ ցանկացած սպորտաձևում է այդպես:

                  Ճիշտ է՝ ես այնքան էլ չեմ հասկանում այդ ամենից, չեմ հետաքրքրվում, բայց բոլորս էլ բանիմաց մարդիկ ենք ու գիտենք՝ նման բան ցանկացած խաղում էլ կարող է լինել:

                  Կա ևս մեկ հուզող հարց: Ֆեդերացիան, որպեսզի մեզ տրամադրի այն փաստաթղթերն ու փաստերը, որոնց հիման վրա իրենք մեր ակումբին որակազրկել են, գումար են պահանջում: Ինչպե՞ս կարելի է սա հասկանալ կամ բացատրել: Նշում են, որ ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում դա կանոնակարգված է, բայց թող մեկ փաստ ցույց տան, ըստ որի անձի մեղավորությունն ապացուցելու համար փաստերի տրամադրման համար գումար են պահանջում: Եթե մեր ակումբը չվճարեր այդ 100 հազար դրամը և չստանար այդ փաստաթղթերը, մենք այսօր փաստի առաջ էինք կանգնած լինելու: Վաճառում են այն փաստաթղթերը, որոնք իրենք պարտավոր են ներկայացնել ակումբներին:

                  -Բողոքարկելո՞ւ եք ֆեդերացիայի՝ որակազրկումների հետ կապված որոշումը:

                  -Իհարկե: Բողոքարկելու ենք, քանի որ այն, ինչ իրենք մեզ ներկայացրել են, ապացույց չէ: Ինչպե՞ս կարող է դա ապացույց լինել: ՈՒԵՖԱ-ն եթե ուղարկում է այդ ապացույցները, ուղարկում է երկու թիմերի վերաբերյալ … ամեն ինչը: Օրինակ, եթե խաղում են «Արագածն» ու «Անին», ապացույցներ են ուղարկում երկու թիմերի վերաբերյալ: Ես չեմ ցանկանում որևէ մեկի վրա ցեխ շպրտել, խախտել անմեղության կանխավարկածը: Ես դա շատ լավ հասկանում եմ, քանի որ ինքս իրավաբան եմ: Բայց կցանկանայի, որ ֆեդերացիան ուշադրություն դարձներ նաև մնացած ակումբներին: Ինչո՞ւ չկան մնացած ակումբները: Միայն «Արագածը», «Լոկոմոտիվը», «Տորպեդոն» և «Մասի՞սն» էին: Տեսնում ենք՝ մնացած ակումբներն ինչ հաշիվներով են հաղթում կամ պարտվում: Ես ոչ մի ակումբի չեմ մեղադրում, բայց ցանկանում եմ՝ եթե արդար քննություն են իրականացնում, ուրեմն դա վերաբերի բոլոր ակումբներին անխտիր:

                  Ու նաև չվաճառեն այն փաստաթղթերը, որ իրենք պարտավոր են տրամադրել ակումբներին, որպեսզի ակումբն իր ֆուտբոլիստին կարողանա բացատրել, թե ինչ հիմքով է վերջինս որակազրկվել: Արդյոք կա՞ն նման փաստաթղթեր, թե՞՝ ոչ: Եթե ակումբն այդ 100 հազարը չվճարի, ուրեմն չի իմանա՝ կա՞ն այդ փաստաթղթերը, թե՞ չկան:

                  -Պարոն Ֆահրադյան, «Արագածի» փաստացի սեփականատերը՝ Ռոստիսլավ Կոզարը, որը ևս ՀՖՖ-ի կողմից ցմահ որակազրկվել է, պարզվում է՝ 2019թ. ապրիլին արդեն իսկ ցմահ որակազրկված է եղել Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից: Այս փաստն ինչպե՞ս կբացատրեք: Ինչպե՞ս էր նա հայտնվել «Արագածում» և առհասարակ հայկական ֆուտբոլում:

                  -Այդ հարցի պատասխանն ավելի լավ կիմանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հակիրճ կարող եմ պատասխանել այդ հարցին: Ակումբի սեփականատերը ես եմ եղել, ֆինանսավորումն իրականացվել է այլ կազմակերպության կողմից և թե Ռոստիսլավ Կոզարն ի՞նչ կապ է ունեցել մեր ակումբի հետ, ՀՖՖ-ն ավելի լավ կիմանա:

                  -Նշում եք, որ ակումբի սեփականատերն եք եղել: Ստացվում է՝ Ռոստիսլավ Կոզարի և «Արագածի» կապի մասին չե՞ք իմացել:

                  -Ոչ: Ես Ռոստիսլավ Կոզարին չեմ ճանաչում: Ակումբի ֆինանսավորումն ուրիշ կազմակերպություն է իրականացրել, ու չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ մեր ակումբի փաստացի սեփականատերը դարձել է Ռոստիսլավ Կոզարը: Ես ուկրաինական ֆուտբոլի հետ առհասարակ կապ չունեմ: Ես Հայաստան եմ եկել հայկական ֆուտբոլին ինչ-որ կերպ օգուտ տալու համար, քանի որ ինքս ֆուտբոլի մեծ սիրահար եմ: Ու ես շատ ցավում եմ, որ մտա ֆուտբոլի ամենախորը, ներքին աշխարհը: Ավելի լավ կլիներ, որ մնայի երկրպագու և հեռվից երկրպագեի ֆուտբոլին, քան այսպես հիասթափվեի:

                  -Ասում եք, որ ակումբի սեփականատեր եք եղել և ֆինանսավորումն իրականացվել է այլ կազմակերպության կողմից, ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը և ինչպե՞ս կարող էր առանց Ձեր իմացության սեփականատեր փոխվել կամ հայտնվել, ի վերջո ու՞մ սեփականությունն է «Արագածը»։ Թե՞ տվյալ դեպքում գործ ունենք այլ անձանց միջոցով ֆուտբոլում հայտնվելու դեպքի հետ։ Խնդրում ենք մի փոքր ավելի մանրամասնել:

                  -Ակումբի հիմնադիրը և նախագահը ես եմ, իսկ ֆինանսավորումը իրականացնում են այլ մարդիկ, քանի որ իմ կարողությունը չէր կարող ինձ թույլ տալ պահել ֆուտբոլային ակումբ։Սեփականատեր չի փոխվել,փաստաթղթերով ակումբի նախագահը ես եմ,իսկ այն կազմակերպության մասին, որը ֆինանսավորել է և պետք է ֆինանսավորեր հաջորդ մրցաշրջանում, մենք ինֆորմացիա տրամադրել էինք ֆեդերացիային, որպեսզի ստանայինք թույլտվություն 2020/21թթ մրցաշրջանին մասնակցելու համար։ Ինչ վերաբերում է այդ կազմակերպությունը, ապա այն “Бизнес ангел” ՍՊԸ-ն է,որը գտնվում է ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում։

                  -Կա՞ ինչ-որ բան, որ կցանկանաք ավելացնել:

                  -Պարզապես կխնդրեմ, որ ֆուտբոլի ֆեդերացիան պատշաճ հետաքննություն իրականացնի բոլոր ակումբների նկատմամբ: Ոչ թե միայն այն ակումբների նկատմամբ, որոնք իրենց ձեռնտու չեն ու ցանկանում են շարքից հանել: Ու կխնդրեմ՝ այդ ամենն անեն բավարար ապացույցների հիման վրա: Ուրիշ բան չեմ ցանկանում: Եթե մեղավորներ կան, թող պատժվեն: Ես ինքս, լինելով մասնագիտությամբ իրավաբան, օրենքի պաշտպան, միայն կողմ եմ դրան, բայց լիիրավ ապացույցների ու փաստաթղթերի հիման վրա: Գործակիցների տատանումը դեռ ապացույց չէ … գրված է՝ «դա կարող է ազդած լինել խաղի ելքի վրա»… կարողա-ով մարդկանց չեն դատում: Հիմա ես ինչպե՞ս կասեմ՝ «կարող է դուք սպանություն եք կատարել» և տանենք սպանության հոդվածով ինչ-որ մարդու դատենք: Դա հնարավո՞ր է, իհարկե ոչ: Պետք են կոնկրետ ապացույցներ: Մեր ակումբից ոչ մեկին չեն կանչել հարցաքննության:

                  Ում հետ կարող էին խոսացած լինել, մեր ակումբի մամուլի քարտուղար Արման Առաքելյանն է, և վերջ: Ոչ մի ֆուտբոլիստի հետ կապ չեն հաստատել, ես ակումբի նախագահն եմ, մեկ զանգ չեմ ստացել: Կարծում եմ՝ դժվար չէր իմ հեռախոսահամարը գտնել ու զանգել, կամ իմանալ, թե ես որտեղ եմ գտնվում: Ես ո՛չ փախել եմ, ո՛չ՝ կորել: Կարծում եմ՝ ուղղակի վերցրել են ու ասել են վերջ, անցանկալի մարդիկ և ակումբները դուրս են գալիս շարքից՝ առանց պատշաճ հետաքննության:

                  -Իսկ ինչո՞ւ պետք է «Արագածն» անցանկալի ակումբ համարվեր, ի՞նչ եք կարծում:

                  -Չեմ կարող ասել: Այդ հարցն ավելի լավ կլինի տաք ֆեդերացիային: Տարբեր տեղերում գրում են՝ մեր ակումբում հայ ֆուտբոլիստներ չկան: Ինչպե՞ս չկան: Մեր մեկնարկային կազմում միշտ խաղացել է Մուրադ Ասատրյանը, Ալեն Կարապետյանը՝ մեր լավագույն ռմբարկուն, Ալեն Համբարձումյանն է խաղացել աջ պաշտպան, Սամվել Հունանյանը, Վալերի Մխիթարյանը, Էդգար Խաչատրյանը, Գրիգոր Հովհաննիսյանն էր անցյալ տարի խաղում, բայց ձմռանը գնաց ուրիշ ակումբ: Հայերը միշտ էլ խաղացել են: Այո, լեգեոներներ էլ ենք ունեցել, քանի որ առանց լեգեոներների հնարավոր չէ, չնայած ես կողմ եմ սահմանափակմանը: Ամեն դեպքում, չգիտեմ՝ ինչու է «Արագածն» անցանկալի ակումբ համարվում: Այդ հարցին թող ֆեդերացիան պատասխանի:

                  -Իսկ բացառո՞ւմ եք այն տարբերակը, որ միգուցե ֆուտբոլիստները կարող էին ինքնագործունեությամբ զբաղվել, օրինակ նույն լեգեոներները:

                  -Ո՛չ ես, ո՛չ ակումբի մեկ այլ խաղացող կամ աշխատող, չի կարող այդ հարցին պատասխանել: Եթե ես իմ գլխում ինչ-որ մտադրություն ունեմ ու դա անում եմ, ո՞վ կիմանա այդ մասին՝ ոչ ոք: Եթե մարդը գործում է ինքնագլուխ, ոչ ոք չի իմանա: Եթե կա նման բան, թող ապացուցեն ու այդ ինքնագործունեությամբ զբաղվող խաղացողին ենթարկեն պատասխանատվության: Երկու ձեռքով ես կողմ կլինեմ դրան, բայց ոչ՝ մի անձը կատարի տվյալ արարքը ու պատժվի ամբողջ ակումբը, բոլոր խաղացողները:

                  -Այսինքն, ամբողջ մրցաշրջանի ընթացքում որևէ կասկածելի բան չե՞ք նկատել:

                  -Իհարկե ոչ: Եթե կան պատշաճ ապացույցներ, թող ներկայացնեն: Ես խնդիր չեմ տեսնում: Թե չէ գործակիցների տատանումներն ու մեկ տարի առաջ համացանցում հայտնված հարցազրույցը, պարզապես աբսուրդ է, դրանք ապացույց չեն:

                  Նարե Հովհաննիսյան

                  Թեգեր: #արագած#հֆֆԱրագած ֆահակոբ-ֆահրադյան
                  Կիսվել48ՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Լուսանկարը՝ ԱրմենՊրեսսի

                  Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացումը ցատկահարթակ է հայկական ֆուտզալի համար. Գևորգ Ղազարյան

                  11.04.24

                  Արցախցի երեխաների համար միջոցառում ՝ ֆուտբոլի ակադեմիայում 🎥

                  28.10.20

                  Հայ մրցավարները կկրեն Macron ապրանքանիշի համազգեստ (լուսանկարներ)

                  10.08.20

                  ՀՖՖ-ն փոքր խաղադաշտեր է կառուցում Գյումրիում (տեսանյութ)

                  23.07.20

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ակումբային ԱԱ․ Ֆլումինենսեն հաղթեց Ինտերին, Մխիթարյանը բախվեց մրցակցի մարզչի հետ

                  01:10 / 01.07.25

                  Լիվերպուլը պայմանագիր է կնքել ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

                  00:30 / 01.07.25

                  Արթուր Սերոբյանը մերժել է ռուսական ակումբ տեղափոխվելու առաջարկը

                  00:10 / 01.07.25

                  Նաիր Թիկնիզյանի կարիերան Ցրվենա Զվեզդայում կհաջողի. Նիկոլայ Նաումով

                  23:45 / 30.06.25

                  Ուրարտուն՝ պատմական հնարավորության շեմին. մեկ քայլ դեպի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ

                  23:21 / 30.06.25

                  Ցրվենա Զվեզդայի համար Թիկնիզյանն անկասկած ուժեղացում է․ Կոռնիլենկո

                  23:15 / 30.06.25

                  Ասթոն Վիլան հայտարարել է հինգ ֆուտբոլիստի հեռանալու մասին

                  23:01 / 30.06.25

                  Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է մարզչական կարիերայի մասին

                  22:45 / 30.06.25

                  Նոան հաղթանակ տարավ նաև վերջին ստուգողական խաղում

                  22:25 / 30.06.25

                  Fastex Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի ձևաչափը հաստատվեց․ որոշում՝ Սյունիքի և Գանձասարի վերաբերյալ

                  22:18 / 30.06.25

                  Ակումբային ԱԱ․ Ինտերի մեկնարկային կազմը Ֆլումինենսեի հետ խաղում

                  22:00 / 30.06.25

                  Ակումբային աշխարհի առաջնությունը կործանարար կլինի. Գվարդիոլա

                  21:45 / 30.06.25

                  Սեսար Ասպիլիկուետան հեռացավ Ատլետիկոյից

                  21:15 / 30.06.25

                  Պոգբան բացատրել է, թե ինչու է ընտրել Մոնակոն

                  20:45 / 30.06.25

                  Յամալը նոր դեր կստանա Բարսելոնայում

                  20:25 / 30.06.25

                  Ռեալը հրաժարվել է նոր հարձակվող ձեռք բերելուց․ հայտնի է պատճառը

                  19:35 / 30.06.25

                  Բարսելոնայի ֆուտբոլիստը հրաժարվում է լքել ակումբը․ հայտնի են մանրամասները

                  18:35 / 30.06.25

                  Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը․ GiveMeSport-ը հրապարակել է վարկանիշը

                  17:35 / 30.06.25

                  Վինիսիուսը վիճաբանել է Ռեալի երեք խաղացողների հետ․ հայտնի են անունները

                  16:35 / 30.06.25

                  Նա անհամբեր սպասում է ինձ․ Թիկնիզյանի կինը մանրամասներ է հայտնել Նաիրի ադապտացիոն շրջանից

                  15:35 / 30.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.