Պերուի հավաքականի և «Վերդերի» հարձակվող Կլաուդիո Պիսարոն ավարտեց կարիերան 41 տարեկան հասակում:
Պերուացին ավարտում է իր կարիերան՝ գտնվելով Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի 6-րդ հորիզոնականում՝ 197 գոլ, ինչպես նաև որպես «Վերդերի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ 153 գոլ, որոնցից 109-ը նա խփել է Բունդեսլիգայում:
Պիսարոն Գերմանիայի վեցակի չեմպիոն է (5-ը «Բավարիայի» կազմում, 1-ը ՝ «Վերդերի» կազմում): Չեմպիոնների լիգայի 2012/13 մրցաշարի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և Ակումբային աշխարհի գավաթի խաղարկության հաղթող (բոլորը «Բավարիայի» կազմում): Պերուի ազգային հավաքականի կազմում անցկացրած 85 հանդիպումներում նա խփել է 20 գոլ:
2019/20 մրցաշրջանում Պիսարոն 19 խաղ է անցկացրել բրեմենյան ակումբի կազմում (Բունդեսլիգայում 18 և Գերմանիայի գավաթում 1 խաղ) և խփել է 2 գոլ (երկուսն էլ՝ Գերմանիայի գավաթում):
🐐#Werder @pizarrinha pic.twitter.com/OQuUICKIcK
— SV Werder Bremen EN (@werderbremen_en) July 6, 2020