Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Ա Սերիայի 30-րդ տուրի «Տորինոյի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Sky Italia-ն (4-1):
«Անչափ կարևոր հաղթանակ էր: Ուրախ եմ, որ Ռոնալդուն տուգանային հարվածից կարողացավ գոլի հեղինակ դառնալ:
Նա դժգոհ էր, որ այսքան ժամանակ չի կարողանում դա անել»,- ասել է Սարին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն դարձել է 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: