Ռուսաստանի առաջին լիգայի «Զնամյա Տրուդա» ակումբի մարզման ընթացքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։
Կայծակը հարվածել է թիմի 16-ամյա դարպասապահ Իվան Զաբորովսկիին։ Ներկա պահին ֆուտբոլիստը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հաղորդում է ակումբի VK-ի էջը։
Ռուսաստանի առաջին խմբի ավարտված առաջնությունում «Զնամյա Տրուդա» ակումբը զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը։